Վանաձորում կանգնեցրել են 3.2 խմ փայտանյութով բեռնված մեքենա

Վանաձորում կանգնեցրել են  3.2 խմ փայտանյութով բեռնված մեքենա
Վանաձորում կանգնեցրել են 3.2 խմ փայտանյութով բեռնված մեքենա

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վարչության աշխատակիցները հուլիսի 30-ին՝ ժամը 01:07-ին, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում կանգնեցրել են «Ֆորդ» տեսակի ավտոմեքենա, որը բեռնված է եղել 3.2 խմ փայտանյութով:

Վարորդը չի ներկայացրել փայտանյութի ձեռքբերման համապատասխան փաստաթուղթ, որի վերաբերյալ կազմվել է արձանագրություն։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացնում են, որ մեքենան հանձնվել է ՀՀ Լոռու մարզային ոստիկանություն:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, ևս մեկ անգամ, հորդորում է զերծ մնալ ապօրինի ծառահատումներից և փայտանյութի տեղափոխումից: