Հրետանային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են տեսական և գործնական պարապմունքներ

N զորամիավորման հրետանային ստորաբաժանումների զինծառայողների հետ մարտի 9-ից 11-ն անցկացվել են տեսական և գործնական պարապմունքներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

Պարապմունքների ընթացքում կատարելագործվել են հրետանավորների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, տրվել ցուցումներ արձանագրված թերությունների շտկման ուղղությամբ։