Համանախագահները Ղարաբաղ են գնացել` Ադրբեջանից

Համանախագահները Ղարաբաղ են գնացել` Ադրբեջանից
Համանախագահները Ղարաբաղ են գնացել` Ադրբեջանից

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այսօր` հունիսի 7-ին, մեկնել են Լեռնային Ղարաբաղ: Համանախագահները, սակայն, Ղարաբաղ են գնացել ոչ թե Հայաստանից, ինչպես անում են սովորաբար, այլ` Ադրբեջանի կողմից` հատելով շփման գծի նախապես ականազերծված տարածքը:
Ադրբեջանում համանախագահները հանդիպումներ են ունեցել Ադրբեջանի նախագահի եւ ԱԳ նախարարի հետ:
Ղարաբաղ մեկնած համանախագահները նաեւ մասնակցել են Աղդամ-Բարդա ուղղությամբ անցկացման շփման գծի դիտարկմանը, որի ժամանակ, ըստ այդմ, «շփման գծի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել»:

Ըստ ԼՂՀ ԱԳՆ հաղորդագրության, ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը /Հունգարիա/ եւ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/:

Հակառակ կողմից դիտարկումը կատարել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը /Հունգարիա/ եւ ԳՆԱՆ դաշտային օգնական Մարիուս Պուոձիունասը /Լիտվա/:

Վաղը` հունիսի 8-ին համանախագահները պետք է հանդիպեն Ղարաբաղի իշխանությունների հետ, իսկ հաջորդ օրը`ժամանեն Երեւան:

© Medialab.am