Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները նոյեմբերի 13-ին Հանրապետության հրապարակից ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել 37-ամյա մի տղամարդու։
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից, մանրամասնելով, որ տղամարդու մեքենայում հայտնաբերվել է 2 փամփշտատուփ՝ լիցքավորված 60 փամփուշտներով։
Նշանակվել է փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: