ԵՄ խորհրդարանը քննարկեց ԼՂ հիմնախնդիրը

Քիչ առաջ Եվրախորհրդարանում ավարտվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդի հարցով քննարկումը, որը նախաձեռնել է ԵՄ խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեն: Քննարկման սկզբում ելույթներով են հանդես եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, (ԱՄՆ) , Բեռնար Ֆասյեն` Ֆրանսիա, ինչպես նաեւ Հարավային Կովկասում ԵՄ նախկին ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին:
Ելույթներից հետո ԵՄ խորհրդարանի պատգամավորները հակամարտության կարգավորման վերաբերյալ իրենց հարցերն են ուղղել Եվրախորհրդարանի պատգամավորները:

 

Իր ելույթում Ռոբերտ Բրադկեն ասել է, թե քննարկվող «Հիմնարար սկզբունքները» դեռ վերջնական կարգավորման համաձայնագիրը չեն»:

«Մենք հասել ենք մի կետի, երբ սեղանին դրված առաջարկները համարում ենք արդար եւ հավասարակշիռ:Մենք կցանկանայինք, որպեսզի կողմերն իրենց առաջիկա (հունիսի 25-ին`Կազանում) հանդիպումից հետո հավանություն տային դրանց»,- ասել է Բրադկեն:

Նրա խոսքով, «դրանք հիմնված են միջնորդ երկրների նախագահների կողմից Ակվիլայում եւ Մուսկոկայում հրապարակած 6 սկզբունքների վրա»: Նա նաեւ շեշտել է, որ ամենակարեւորը նոր պատերազմը թույլ չտալն է:

Իր խոսքում էլ Բեռնար Ֆասյեն ասել է, թե «այս պահին ընթանում է բանակցությունների երրորդ խոշոր փուլը»:

«Առաջին փուլում փորձ արվեց Ղարաբաղը վերաինտեգրել Ադրբեջանի կազմում եւ դա տապալվեց, քանի որ սպառնում էր Հայաստանի կողմից նոր պատերազմ: Երկրորդ փուլում` 90-ականների վերջից, միջնորդները փորձեցին իրավական տեսք տալ Ղարաբաղի անջատմանը Ադրբեջանից, բայց դա իհարկե տապալվեց: Երրորդ փուլում միջնորդները առաջարկեցին ոչ թե վերջնական լուծում, այլ առաջարկեցին լուծել այն հարցերը, որոնք հնարավոր էր լուծել»,-ասել է Ֆասյեն:

Նա նաեւ նշել է, որ Կոսովոյի անկախության միջազգային ճանաչումը անհանգստացրել է Ադրբեջանին անհանգստացրեց եւ 2008 թվականին ամբողջ ընթացքում միջնորդները դժվարություններ ունեցան, սակայն, սկսած 2009-ից, «մենք ունեցանք պրոգրես»:

Անդրադառնալով պատերազմի վերսկսման հավանականությանը, ֆրանսիացի համանախագահը հիշեցրել է, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն այսօր գերազանցում է Հայաստանի ամբողջ բյուջեն:

Խոսելով հակամարտության կարգավորման գործում ԵՄ-ի դերակատարության մասին, Ռոբերտ Բրադկեն ասել է, թե բանակցություններից դեպի համաձայնություն եւ իրագործում անցնելիս` Եվրամիությունը ավելի մեծ դերակատարություն կարող է ստանձնել: Բեռնար Ֆասյեն էլ ԵՄ-ի դերի մասին խոսելիս կարեւոր է կողմերի քաղաքացիական հասարակությունների հետ աշխատանքները:

© Medialab.am