Գերագույն Ռադան անհնար է համարել Ուկրաինայի և Վրաստանի հրաժարվելը ՆԱՏՕ-ին անդամակցելուց

Ուկրաինան և Վրաստանը չեն կարողանա հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելուց, դա անհնար է. այս կարծիք է հայտնել Գերագույն Ռադայի նախագահամետ «Ժողովրդի ծառա» խմբակցության պատգամավոր Եգոր Չերնեվն իր ֆեյսբուքյան էջում, «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։

«ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին ուղղված պահանջները, որոնք Կրեմլը հրապարակել է ՌԴ ԱԳՆ կայքում, նույնիսկ տեսականորեն չեն կարող կատարվել, քանի որ դա կնշանակի դաշինքի և ամբողջ Արևմուտքի քաղաքական փլուզում։ 2008 թվականի Բուխարեստի գագաթնաժողովի որոշումից հրաժարվելը կնշանակի, որ այժմ դաշինքի քաղաքականությունը կորոշի Կրեմլը»,- գրել է Չերնեվը սոցցանցում։

Նրա կարծիքով՝ այս որոշումը կարող է հանգեցնել Ռուսաստանի Դաշնությանը սահմանակից պետությունների ինքնիշխանությունից զրկվելուն։

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը դիմել էր Հյուսիսատլանտյան դաշինքին՝ խնդրելով հրաժարվել Ուկրաինային և Վրաստանին դաշինքի մեջ մտնելու մտադրություններից։ Նախարարությունը կարծում է, որ պահանջվում է չեղարկել 2008 թվականի ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթնաժողովի որոշումը, ըստ որի Կիևը և Թբիլիսին կդառնան դաշինքի մաս՝ ելնելով եվրոպական երկրների շահերից։