Իտալիայի օդուժի հուզիչ ուղերձը՝ ազգաբնակչությանը. Տեսանյութ

Իտալիայի օդուժը յուրահատուկ կերպով փորձել է ոգեւորել կորոնավիրուսի ճիրաններում հայտնված երկրի բնակչությանը:

Համադրելով արվեստը եւ օդուժի հնարավորությունները, օդանավերը Իտալիայի եռագույնն են նկարում երկնքում՝ աշխարհահռչակ իտալացի օպերային երգիչ-տենոր Լուչիանո Պավարոտի Nessun Dorma երգով (Ոչ մեկին թույլ չտաք քնել, մենք կհաղթահարենք):

Հիշեցնենք, որ նոր տեսակի կորոնավիրուսը անցյալ տարի դեկտեմբերին Չինաստանի Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում է բռնկվել՝ աստիճանաբար տարածվելով նաև երկրի սահմաններից դուրս: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ի երեկոյան նոր կորոնավիրուսը հայտարարել է պանդեմիա:

Կորոնավիրուսի տարածման առումով, ըստ worldometers.info-ի, Իտալիան զբաղեցնում է աշխարհում երկրորդ տեղը՝ Չինաստանից հետո։ Վերջին տվյալների համաձայն՝ Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում  21,157, որոնցից մահվան ելքով՝ 1,441: