Ղրղըզստանի ԱԳՆ-ն տարհանում է Ղազախստանում գտնվող քաղաքացիներին

Ղրղըզստանի արտգործնախարարությունը սկսել է տարհանել Ղազախստանի տարածքում գտնվող քաղաքացիներին, գրում է «Ազատությունը»։

«Հաշվի առնելով Ղազախստանում վերջին իրադարձությունները՝ Ղրղըզստանի արտաքին գործերի նախարարությունը հյուպատոսական-իրավական օգնության շրջանակներում աշխատանք է կատարում պետական սահմանի անցակետերով Ղրղըզստանի քաղաքացիներին տարհանելու ուղղությամբ»,- ասվում է Ղրղըզստանի ԱԳՆ մամլո վարչության տարածած հաղորդարգությունում:

Ղրղըզստանի քաղաքացիներին տարհանելու նպատակով տրամադրվել են տրանսպորտի միջոցներ, որոնց շահագործման ծախսը պետությունն է հոգում:

«Նախարարությունը Ղազախստանի տարածքում գտնվող Ղրղըզստանի քաղաքացիներին կոչ է անում հարգել այդ երկրի օրենքները և պահպանել բնակության կանոնները, չենթարկվել սադրանքների, խուսափել կոնֆլիկտային իրավիճակներից և մարդաշատ վայրերից և մնալ բնակության վայրում»,- ասվում է հաղորդագրությունում: