Համաշխարհային հանրությունը լուռ հետևում է այս աբսուրդին. Մարուքյան 

Մեր առավոտները սկսվում են ժողովրդավարական Հայաստանի վրա Ադրբեջանի ամենօրյա հարձակումների մասին տեղեկություններով։

Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Այդ հարձակումներով Ադրբեջանը Հայաստանին «խաղաղություն» է առաջարկում։Միջազգային հանրությունը լուռ դիտում է այս անհեթեթությունը։

Ասելու ոչինչ չկա»-գրել է Մարուքյանը։