«Խոսրովի անտառ» պետական արգելոցում իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ

Խոսրովի անտառ պետական արգելոցի Ֆեյսբուքի էջը տեղեկացնում է, որ յսօր` հունիսի 18-ին հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Խոսրով» և «Խաչաձոր» տեղամասերի հատվածում:

Հրդեհի մասին տեղեկացվել է ՀՀ ԱԻՆ հրշեջ ծառայությանը: ՀՀ ՇՄ և «Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակիցները և հրշեջ փրկարարները մեկնել են դեպքի վայր, իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ: