Հայկական SuperAnnotate-ը ներգրավել է ավելի քան 3 մլն դոլար ներդրում Սիլիկոնյան հովտի ու Եվրոպայի ֆոնդերից. Վարչապետ

Շվեդիայում ու Շվեյցարիայում սովորելուց հետո, Վահան և Տիգրան Պետրոսյան եղբայները վերադարձան Հայաստան ու ստեղծեցին SuperAnnotate-ը, իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և շարունակել․

Արհեստական բանականության և համակարգչային տեսողության ուղղությամբ մասնագիտացած հայկական ընկերությունը արդեն ներգրավել է ավելի քան 3մլն դոլար ներդրում Սիլիկոնյան հովտի ու Եվրոպայի ամենահայտնի ֆոնդերից:

SuperAnnotate-ը պատրաստվում է ստացված գումարը ներդնել Հայաստանում և եռապատկել ինժիներական թիմի ծավալները:

Շվեդիայում ու Շվեյցարիայում սովորելուց հետո, Վահան և Տիգրան Պետրոսյան եղբայները վերադարձան Հայաստան ու ստեղծեցին…

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Thursday, June 25, 2020