Այսօր առավոտվանից ոստիկանները փակել էին Մյասնիկյանի պողոտան: Ըստ որոշ տեղեկությունների ոստիկանները այդպիսով վնասազերծում էին նախկին պաշտոնյաների տների վրա գիշերային հարձակում գործած խմբի անդամներին: Ոստիկանների վնասազերծման արդյունքում արդեն կա մեկ զոհ:
Ոստիկանությունը, սակայն, առայժմ որեւէ կոնկրետ տեղեկատվություն չի հաղորդել ոստիկանական այդ օպերացիայի վերաբերյալ: Մինչ այս պահը Ոստիկանության լրատվական ծառայության կողմից տարածվել է միայն այս հայտարարությունը. «Այսօր, վաղ առավոտյան, ծանր հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց վնասազերծելու օպերատիվ միջոցառումներ են իրականացվել Երեւանի Մյասնիկյան պողոտայում, ինչի հետեւանքով խցանումներ են առաջացել:Այս պահի դրությամբ ավտոտրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնված է:
Հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը` պատճառված անհարմարության համար»:
Ըստ չհաստատված տեղեկությունների, ավազակային հարձակումներ իրականացրած անձանց թվում կան բարձրաստիճան պաշտոնյաների զավակներ:
© Medialab.am