Քննչական կոմիտեի նախագահի նոր տեղակալ է նշանակվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արմեն Աբազյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արմեն Աբազյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագաhի տեղակալ»,- կառավարության կայքի փոխանցմամբ, նշվում է որոշման մեջ։