Որևէ դեպք անպատիժ և անհետևանք չի մնալու. Ժաննա Անդրեասյանը՝ քարոզարշավին դպրոցների մասնակցության մասին

Արագածոտնի մարզում քարոզարշավին դպրոցների մասնակցության գրանցված դեպքերով նախարարությունը կանցկացնի առանձին քննություն՝ հանգամանքները պարզելու և օրենքով սահմանված հետևանքները կիրառելու համար: Այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Հիշեցնեմ, որ մինչ այս ստացած ահազանգերին էլ ընթացք է տրվել և դրանք ուղարկվել են իրավապահ մարմիններին՝ հետագա քննության:

Որևէ դեպք անպատիժ և անհետևանք չի մնալու: