Ոստիկանությունը 20 րոպե ժամանակ է տվել Մաշտոցի պուրակի ակտիվիստներին

Ոստիկանությունը 20 րոպե ժամանակ է տվել Մաշտոցի պուրակի ակտիվիստներին
Ոստիկանությունը 20 րոպե ժամանակ է տվել Մաշտոցի պուրակի ակտիվիստներին

Ինչպես տեղեկացնում է ԱԺ “Ժառանգություն” խմբակցության նախագահ Ստյոպա Սաֆարյան, րոպեներ առաջ ոստիկանությունը 20 րոպե է տվել Մաշտոցի պուրակի ակտիվիստներին` “շինհրապարակը” լքելու համար, , հասկացրնելով, որ այլապես, զոռով կհանի նրանց:

“Դիմում եւ հորդորում եմ ոստիկանությանը ապօրինությունների չդիմել, քանի որ դա շինհրպարակ չէ, այլ հանրային այգի է, որտեղ գտնվելու իրավունք ունեն մեր համաքաղաքացիները: Հորդորում եմ ՄԻՊ-ին` միջամտել եւ թույլ չտալ ոստիկանական գործողությունները”,-կոչ է անում Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ Մաշտոցի այգում արդեն մի քանի օր բողոքի ակցիա իրականացնող բնապահպաններն ու ակտիվիստները` քիչ առաջ վերադառնալով Երեւանի քաղաքապետարանի մոտ կազմակերպած բողոքի ակցիայից` կոտրել են այգու ոստիկանական ագելափակոցները եւ գրավել պուրակում տեղադրված կրպակների տարածքները:

© Medialab.am