Բարեւ ձե~զ, Bonjour!. «ԱլաՄեզոն» Բլոգ

Բարեւ ձե~զ,  Bonjour!. «ԱլաՄեզոն» Բլոգ
Բարեւ ձե~զ, Bonjour!. «ԱլաՄեզոն» Բլոգ

Բարեւ ձե~զ,
Bonjour!
Ես Ռոզա Սարգսյան Ֆենդերն եմ:

Հիշում եք չէ՞ մեր սիրելի ֆիլմից «ալամեզոն»-ը: Պարզվում է ֆրանսերենով հեչ էլ ծիծաղելի չի եւ մեզ շատ հայտնի այս բառը ֆրանսերեն À la maison նշանակում է տուն:

Հանգամանքների բերումով չորս տարի առաջ Ֆրանսիայում հայտնվելով՝ իմ պատկերացումները Եվրոպայի, Ֆրանսիայի մասին լիովին փոխվեցին:

Ալզասյան փողոց

Իմ օնլայն տանը՝ «ԱլաՄեզոն»-ում, ես կփորձեմ պատմել փոքրիկ պատմություններ Ֆրանսիայի, ֆրանսիացիների, ֆրանսիահայերի ու իմ փոքրիկ հայ֊ֆրանսիական ընտանիքի մասին: Հայաստանի իմ հայրենի Էջմիածնից հազարավոր կիլոմետրեր հեռու՝ ֆրանսիական Էլզասում գտնվող իմ երկրորդ տնից ես կփորձեմ ձեզ ներկայացնել այն հետաքրքիրն ու անսպասելին, որն ինձ զարմացրել, հիացրել, կամ նույնիսկ հիասթափեցրել է այստեղ:

Առաջիկայում մեզ են սպասում գունագեղ տոները, ավանդույթները, իրական պատմություններ՝ մարդկային փոխհարաբերությունների ու զգացմունքների, խոհանոցի, սովորույթների մասին եւ ավելին:

Եւ ուրեմն, բարի գալուստ իմ փոքրիկ «ԱլաՄեզոն»:

Ձեր՝ Ռոզա Սարգսյան Ֆենդեր

MediaLab Blog