Վարորդները վճարում են գույքահարկը և պահանջում, որ ճանապարհները լինեն ավելի անվտանգ․ Վարորդի ընկեր

Վարորդի ընկեր հասարակական կազմակերպությունը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է երևանյան փողոցի փոսի մի լուսանկար և դիմել Երևանի քաղաքապետարանին․

«Հարգելի Երևանի քաղաքապետարան, կրկին տեղեկացնում ենք, որ վարորդները քաղաքային բյուջե են վճարում իրենց մեքենաների համար հաշվարկվող գույքահարկը և պահանջում են, որ ճանապարհները լինեն ավելի անվտանգ երթևեկության համար»: