Ֆրանսիայի դեսպանատունը իր քաղաքացիներին հորդորում է հետաձգել դեպի Հայաստան ցանկացած ոչ հրատապ ուղևորություն

Հաշվի առնելով հայ-ադրբեջանական սահմանին ծավալվող իրադարձությունները և հայկական դիրքերը ու քաղաքները թիրախավորող կրակահերթերի մասին հաղորդումները՝ Ֆրանսիայի քաղաքացիներին խստորեն հորդորում ենք հետաձգել դեպի Հայաստան ցանկացած ոչ հրատապ ուղևորություն։

Մասնավորապես, խստագույնս խորհուրդ չի տրվում մեկնել երկրի հարավ (Սյունիք, Վայոց Ձոր, Գեղարքունիքի մարզի հարավային հատված) և Հայաստանի՝ Ադրբեջանի հետ սահմանամերձ շրջաններ։

Հայաստանում ժամանակավոր այցով գտնվող ֆրանսիացիներին հրավիրում ենք գրանցվել Ariane հարթակում և վերադառնալ մայրաքաղաք Երևան։

Ցանկացած արտակարգ իրավիճակի մասին հաղորդում Ֆրանսիայի դեսպանությանը կարելի է տալ էլեկտրոնային փոստով [email protected] կամ +374 95 50 11 03 հեռախոսահամարով (հաստատված արտակարգ իրավիճակի դեպքում միայն):

Ֆրանսիայի դեսպանությունն ուշադիր հետևում է իրավիճակի զարգացումներին և անպայման ձեզ այդ մասին կիրազեկի։