«Եթե դուք սպառնում եք, որ օձի պես իմ գլուխը պետք է ջարդեք, ապա ես Ձեզ ժամադրում եմ».Րաֆֆի Հովհաննիսյանը՝«Լիցկա»-ին

Րաֆֆի Հովհաննիսյանն իր հանդիպումները մարզերում սկսելու է Սյունիքի մարզից։ Այդ առթիվ նա խոսեց նաև Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի մասին՝ ներողություն հայցելով վերջինիցս այն բանի համար, որ նրան անվանել է «Լիցկա»՝ մականվամբ։ Սակայն միաժամանակ իր վրդոհությունը հայտնեց այն բանի համար, որ մարզպետը ոչ կոռեկտ է արտահայտվել իր հոր՝ Ռիչարդ Հովհաննիսյանի հասցեին։

«Սյունիքի մարզպետն իմ հոր՝ Ռիչարդ Հովհաննիսյանի հասցեին սուտ ու կեղտոտ բաներ է ասել եւ դրա համար ես իրենից ներողություն չեմ սպասում: Հորս մասին խոսող այդ ստորը ոչնչություն է: Պարոն Սուրեն Խաչատրյան, եթե դուք սպառնում եք, որ օձի պես իմ գլուխը պետք է ջարդեք, ապա ես Ձեզ ժամադրում եմ: Երկուշաբթի ժամը 10.00–ին Կապան՝ ժողովրդի առաջ»