50 հազարից ավելի քաղաքացի արդեն տեղափոխվել է Արցախ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ռուս խաղաղապահները շարունակում են Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ ուղեկցել տեղահանվածներին փոխադրող ավտոբուսների հերթական շարասյունը։

Ըստ աղբյուրի, ավտոբուսները Երևանից Ստեփանակերտ են տեղափոխել 175 մարդու:  

«Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները»,- նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։ 

Ընդհանուր առմամբ, նոյեմբերի 14-ից մինչև այսօր 50 002 արցախցի վերադարձել է նախկին բնակության վայր: