Զորակոչի՛կ, իմացիր քո իրավունքները

Զորակոչի՛կ, իմացիր քո իրավունքները
Զորակոչի՛կ, իմացիր քո իրավունքները

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը շարունակում է իրականացնել զորակոչիկների իրավունքների պաշտպանություն եւ 2014 թ-ի մայիս-հուլիս ամիսներին իրականացվող զորակոչի ընթացքում տրամադրել անհրաժեշտ իրավական աջակցություն:

Կազմակերպությունը տրամադրում է իրավական աջակցություն բոլոր այն զորակոչիկներին, ովքեր ունեն առողջական խնդիրներ եւ համաձայն չեն իրենց առողջական վիճակի եւ զինծառայությանը պիտանիության վերաբերյալ կայացված որոշումների հետ: Բոլոր այն զորակոչիկները, որոնք գտնում են, որ խախտվել են իրենց իրավունքները կարող են ստանալ անվճար իրավական աջակցություն՝ դիմելով ՀՔԱ Վանաձորի գրասենյակ (հասցե՝ ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 59), ամեն օր, ժամը 9:30-ից -18:30 կամ զանգահարելով /0322/ 4 22 68 հեռախոսահամարին կամ 0 8000 12 11 անվճար թեժ հեռախոսագծին, ինչպես նաեւ գրելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ