«Ո՞նց է պատահել, որ բացարձակապես առողջ մարդը հանկարծ այսպիսի առողջական վիճակում հայտնվեց». Քոչարյանի փաստաբան

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն այսօր լրագրողներին ասաց, որ Քոչարյանի առողջական վիճակը նորմալ համարել չի կարող, որովհետև նա դեռ գտնվում է հիվանդանոցում: Լիարժեք ապաքինում տեղի չի ունեցել, ստացիոնար բուժման ցուցումները դեռ կան:

«Ուղղակի ինձ մոտ շատ լուրջ հարց է առաջացել, որի պատասխանը ես փորձելու եմ գտնել, թե ո՞նց է պատահել, որ բացարձակապես առողջ մարդը հանկարծ այսպիսի առողջական վիճակում հայտնվեց: Ինձ համար այդտեղ հարցեր կան, և ես դրանք պատասխանները փնտրելու եմ»,- ասաց Ալումյանը: