Քանի դեռ բանակում չեն կատարվել բեկումնային փոփոխություններ, ողբերգությունների շղթան չենք կարողանալու կտրել. Փաստաբան

Փաստաբան Նորայր Նորիկյանը գրում է․

«Քանի դեռ բանակում չեն կատարվել բեկումնային փոփոխություններ հանցավոր բարքերի վերացման ուղղությամբ, քանի դեռ անպատժելիության մթնոլորտն արմատախիլ չի արվել, քանի դեռ չի փոխվել զինվորական ծառայության և զինվորի նկատմամբ ընկալումն ու վերաբերմունը, մենք այս ողբերգությունների շղթան չենք կարողանալու կտրել։

Ես միշտ այն համոզմունքն եմ ունեցել, որ զինված ուժերի ապագան ինտելեկտուալ, գիտելիքի հիման վրա կառուցված բանակի կայացումն է:

Ղեռևս 7 տարի առաջ մամուլով հրապարակվեց իմ «Զինված ուժերի հետագա զարգացմանն ուղղված մի քանի առաջարկներ» վերնագիրը կրող առաջարկությունների փաթեթը, որով առաջարկում էի Զինված ուժերում Ռազմական կրթության համակարգի հետագա կատարելագործման նպատակով իրականացնել հետևյալ ծրագրերը․․․

-Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում ստեղծել ռազմական մանկավարժության ֆակուլտետ, որի շրջանավարտներն ավագ դպրոցներում կդասավանդեն «Ռազմագիտություն» և «Զինվորական իրավունք»առարկաները:

-ԶՈՒ բոլոր զորամասերում 2013թ-ից սկսած 5 տարվա ընթացքում ձևավորել համակարգչային լսարաններ` նվազագույնը 20 համակարգչով: Հնարավորություն ստեղծել, որպեսզի բոլոր սպաները և ժամկետային զինծառայողները տիրապետեն համակարգչին և ուսումնական պրոցեսը աստիճանաբար կազմակերպել համակարգիչների միջոցով:

-Մեկ տարվա ընթացքում մշակել «Սպայի և զինվորի պատիվ» վարքագծի կանոնագիրք: Չգրված օրենքների համախմբումը և դրանց պաշտոնականացումը նոր, ավելի դրական մթնոլորտ կստեղծի զորքերում: Յուրաքանչյուր զինծառայողի համար իր պատվից ցածր կլինի խախտել իր իսկ կողմից ընդունված “խաղի կանոնները”:

-Խրախուսել և աստիճանաբար ռազմաուսումնական հատատությունների ընդունելությունը կազմակերպել բացառապես այն քաղաքացիներից, ովքեր անցել են պարտադիր ժամկետային զինծառայություն: Դա հնարավորություն կտա սպային սեփական անձի մեջ տեսնել զինվորին, ապրել նրա կենցաղով, ծանոթ լինել նրա հոգեբանությանը:

-Զինված ուժերի ուսումնական ծրագրերում ներառել «Մարդու իրավունքներ»,«Էթիկայի հիմունքներ» առարկաները:

-ԶՈՒ բոլոր զորամասերում պատշաճ կերպով կազմավորել գրադարաններ,թարմացնել գոյություն ունեցող գրադարանային ֆոնդը դասական, ժամանակակից գրականությամբ:

-Սպաների համար կազմակերպել մշտական սեմինարներ` տարբեր խորագրերով: Որպես բանախոսներ հրավիրել գիտության տարբեր բնագավառների լավագույն ներկայացուցիչներին:

-Ազատականացնել Վ. Սարգսյանի անվան ՌԻ-ի պրոֆեսորա-դասախոսական կազմի համալրման գործընթացը: Դասախոսներին պետք է տրվի ստեղծագործական ինքնուրույնություն: Նրանք պետք է ազատվեն զինվորական ծառայության յուրահատկություն պահանջող պարտավորությունների կատարումից:

-Խրախուսել ստեղծագործական ներուժ ունեցող զինծառայողներին (նկարիչներ,քանդակագործներ, երաժիշտներ, մարզիկներ և այլն): Անհրաժեշտ պայմաններ ստեղծել նրանց գործունեության համար:

Հ․Գ․ Քանի դեռ զինվորի կյանքը ամենակարևորը չի, քանի դեռ զինծառայողի իրավունքն ամեն քայլափոխի խախտվում է, մենք լուրջ անելիք ունենք․․․»։

ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԱՊԱԳԱՆ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ, ԳԻՏԵԼԻՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲԱՆԱԿԻ ԿԱՅԱՑՈՒՄՆ…

Gepostet von Norayr Norikyan am Mittwoch, 12. Februar 2020