Խիտ մառախուղի պատճառով Flyone Armenia-ի որոշ չվերթերում տեղի են ունեցել փոփոխություններ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից տեղեկացնում են, որ երեկ և այսօր չեղարկվել և հետաձգվել են մի շարք չվերթեր, ինչը պայմանավորված է խիտ մառախուղով:

Չվացուցակում տեղի ունեցող փոփոխություններին խնդրում ենք հետևել մեր կայքում և հավելվածում՝ նշված է հաղորդագրությունում:

Ուղևորների լրացուցիչ հարցերի և պարզաբանումների համար գործում է +37412 400003 հեռախոսահամարը: