Հայկական Կարմիր խաչի և վարչապետի աշխատակազմի համատեղ նախաձեռնությամբ կամավորները դիմակներ են բաժանում մարդկանց

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով՝ Հայկական Կարմիր խաչի ընկերության և վարչապետի աշխատակազմի համատեղ նախաձեռնությամբ Հայաստանի ողջ տարածքում իրականացվում է հանրային իրազեկման արշավ, իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կարմիր խաչի շուրջ 1500 կամավորներ շրջում են մարդաշատ տարածքներում, բակերում և հանրային տրանսպորտում ու բաժանում հակահամաճարակային կանոնների վերաբերյալ իրազեկման թերթիկներ։ Անհրաժեշտության դեպքում կամավորները բնակիչներին տրամադրում են դիմակ», -գրել է վարչապետը։

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով՝ Հայկական Կարմիր խաչի ընկերության և Վարչապետի աշխատակազմի համատեղ…

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Donnerstag, 18. Juni 2020