Քենեդին հեռու չգնաց, իսկ Սերժ Սարգսյա՞նը

Քենեդին հեռու չգնաց, իսկ Սերժ Սարգսյա՞նը
Քենեդին հեռու չգնաց, իսկ Սերժ Սարգսյա՞նը

Քարոզարշավի մեկնարկին տարածվել է Սերժ Սարգսյանի նախընտրական երաժշտական հոլովակը: Այն կարծես թե ստացվել է, առնվազն համանման տարբեր այլ երգերի եւ հոլովակների հաջողակ կրկնօրինակման առումով՝ «Ես սիրում եմ իմ երկիրը» կամ «Հայաստանը դու ես», կամ օրինակ Հայաստան համահայկական հիմնադրամի բազմաթիվ այլ երգեր:
Բայց, դա իհարկե միայն Սերժ Սարգսյանին չի վերաբերում: Հայաստանի այսպես ասած շոու բիզնեսի բովանդակային անկյունաքարերից մեկը Հայաստանի մասին տեքստերն են, հիմնականում կրկնվող՝ կամ զուտ բառային, կամ իմաստային առումով: Հաճախ նույնիսկ տպավորություն է, որ այդ տեքստերն ընդամենը տեղերով փոխված՝ կամ շախմատային լեզվով ասած «ռակիրովկա» արած են: Դա իմիջիայլոց:

Ավելին, Սերժ Սարգսյանի նախընտրական հոլովակում փաստորեն իր մասնակցությունն է ունեցել նաեւ ԱՄՆ հանգուցյալ նախագահ Ջոն Քենեդին: Երգի տեքստը հուշում է, որ «հայրենիքից չեն պահանջում», այլ պետք է մտածել, թե «դու ինչ ես արել հայրենիքի համար»:

Սա Քենեդու Ամերիկայի վերաբերյալ հայտնի խոսքերի վերարտադրությունն է, երբ նա ամերիկացիներին հորդորել էր ոչ միայն Ամերիկայից պահանջներ ունենալ, այլ մտածել, թե ինչ են իրենք արել Ամերիկայի համար:

Հիմա փաստորեն Սերժ Սարգսյանը հայաստանցիներին է նույնը խորհուրդ տալիս իր նախընտրական հոլովակի տեսքով: Կարդալ ավելին