Պաշտպանության բանակում կորոնավիրուսի տարածման վտանգը հասցված է նվազագույնի

Պաշտպանության բանակում կորոնավիրուսի տարածման վտանգը նվազագույնի է հասցված, չնայած պատերազմական իրավիճակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ազատություն ռադիոկայան»-ի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«ՊԲ-ն ի սկզբանե բավական մեծ միջոցներ է կիրառել, որպեսզի բանակը զերծ մնա վարակի տարածումից, այդ գործողություններն այսօր էլ մաքսիմալ կերպով իրականացվում են: Այս առումով վտանգը բավական նվազագույնի է հասցված»,- ասաց Պողոսյանը: