ՔՏՀԱ տեսչական մարմինը լայնածավալ վերահսկողություն է իրականացրել Երևանի տարբեր վարչական շրջաններում

ՔՏՀԱ տեսչական մարմինը լայնածավալ վերահսկողություն է իրականացրել Երևանի տարբեր վարչական շրջաններում:

Կանոնավոր երթուղիներում ուղևորափոխադրում իրականացնող միկրոավտոբուսներում և ավտոբուսներում հայտնաբերվել են սահմանված քանակից ավել ուղևորներով ուղևորափոխադրումներ իրականացնելու դեպքեր։

Մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են դիմացի նստատեղին՝ վարորդի կողքին ուղևորի առկայությամբ փոխադրում իրականացնելու դեպքեր։

Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։