Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի ղեկավար Սևակ Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է՝ ինչ վնասներ են պատճառվել ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով:
«Սոթքում գիշերվա գնդակոծության հետևանքով վնասվել է համայնքապետարանի շենքը, մի քանի տուն այրվել է, որոշ տների տանիքններն ու պատուհաններն են վնասվել: Վնասի չափը դեռ պարզ չէ։
Հ.Գ. Այս պահին գնդակոծությունը շարունակվում է», -գրել է նա:























