Նոր ծնունդ Երևանի կենդանաբանական այգում

Ծանոթացեք, տեր և տիկին Եգիպտական թռչող շնիկներն են:

Իսկ նկատեցի՞ք էգի գրկում թաքնված փոքրիկին:

Ընդամենը 3 օրական է, և մոտ 2 ամիս մնալու է այնտեղ՝ մոր տաքուկ գրկում: Այնուհետև մոր ուղեկցությամբ իջնելու է ներքև՝ կաթի հետ նաև միրգ՝ բանան, նարինջ, կիվի ուտելու:

Իսկ 6 ամսվա ընթացքում համեմատաբար ինքնուրույն է դառնալու:

Հետաքրքիր է, որ Եգիպտական թռչող շնիկները հղիների մասին հոգ են տանում ընտանիքով: Ուտելիս ընտանիքի հայրը հետևում է, որ նախ ուտի հղի մայրը, ապա մյուսները:

Մյուս անդամներն իրենց հոգատարությունը ցույց են տալիս հերթով մոտենալով և հպվելով հղիին:

Ի գիտություն։ Եգիպտական թռչող շնիկները տարածված են Եգիպտոսից մինչև Արաբական թերակղզի։

Նրանք ձեռնաթևավորների կարգին պատկանող կաթնասուններ են։ Հիմնականում ապրում են խմբերով և ակտիվ են գիշերվա ընթացքում։

Ի տարբերություն իրենց ցեղակիցների, որոնք սնվում են միջատներով, Եգիպտական թռչող շնիկները սնվում են նաև տարատեսակ մրգերով։

Բնության Պահպանության Միջազգային Միության Կարմիր գրքում նրանք գրանցված են որպես քիչ վտանգված տեսակ։ Տեսակի նվազման հիմնական պատճառներից մեկն այն է, որ նրանցով են սննվում գիշատիչ թռչունները, օձերը և այլն։

Իսկ Կենդանաբանական այգում մշտապես գրանցվում են կենդանիների բնականոն անկումներ և ծնունդներ։