Էդմոն Մարուքյանը պարետատանը կոչ է արել ամեն բան անել ՌԴ հետ ցամաքային և օդային սահմանը բացելու ուղղությամբ

ՀՀ ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Ռուսաստանի Դաշնության հետ օդային և ցամաքային սահմանների բացումը դարձել է ծայրահեղ անհրաժեշտություն բազմաթիվ ընտանիքների համար:

Ամուսիններ, երեխաներ, ծնողներ ․․․ Մեկը մյուսին չի կարողանում միանալ սահմանների փակ լինելու պատճառով:

Դրան է գումարվում նաև արտագնա աշխատանքի գնացող մեր հազարավոր հայրենակիցների խնդիրը:

Պարետատունը պետք է ամեն բան անի սահմանների շուտափույթ բացման խնդիրը լուծելու համար»: