Եվրահանձնաժողովի ղեկավարը սպառնացել է արգելել AstraZeneca պատվաստանյութի արտահանումը

 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում AstraZeneca ընկերությանը սպառնացել է արգելել ընկերության՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտահանումը ԵՄ-ից:

Այս մասին հայտնում է «Արմենպրես»ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նա հիշեցրել է, որ ընկերությունը  տարվա սկզբից ԵՄ-ի երկրներ է ներմուծել խոստացված պատվաստանյութի ընդամենը 30 տոկոսը:

«Մենք հնարավորություն ունենք արգելել նախատեսված արտահանումը: Սա հաղորդագրություն է AstraZeneca-ին: Նախ և առաջ դուք կատարում եք Եվորպայի հետ կնքած պայմանագրի ձեր հատվածը, ինչից հետո սկսում եք պատվաստանյութն առաքել այլ երկրներ»,-նախազգուշացրել է Լյայենը:

Եվրահանձնաժողովի ղեկավարն ընդգծել է, որ ԵՄ-ի որոշ երկրներում կորոնավիրուսի երրորդ ալիքն է սկսվում: