Այն պահին, երբ Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների զարգացման իրական հնարավորություններ են նշմարվում, ինչ որ ենիչերիներ այրել են Երևանում Գանդիի արձանը. Բաբաջանյան

Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այն պահին, երբ Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների զարգացման իրական հնարավորություններ են նշմարվում
(Իրանում Հնդկաստանի դեսպանը շաբաթներ առաջ հայտարարել էր, որ Հնդկաստանը ծրագրում է Հնդկական օվկիանոսը Եվրասիայի հետ կապել Հայաստանի տարածքով, նախօրեին Հնդկաստանի դեսպանությունը հայոց ցեղասպանության առթիվ իր հայտարարության մեջ առաջին անգամ օգտագործեց «Ցեղասպանություն» եզրույթը), ինչ որ մնացորդ ենիչերներ այսօր վաղ առավոտյան այլրել են Գանդիի արձանը Երևանում։

Լավ, այսքան թշնամի, ու դավաճան կարելի՞ է լինել սեփական ազգի, սեփական երկրի նկատմամբ։

Հնդկաստանը Հայաստանի համար կարող է լինել չափազանց կարեւոր գործընկեր պետություն, որը դառնում է տարածաշրջանային ուժային կենտրոն և Հայաստանի հետ բազմաթիվ ընդհանուր շահեր ունի:

Չդավաճանեք բնազդներին, շարունակեք թուրք թշնամի-չթշնամի, ռուս-փրկիչ-ամենափրկիչ բանավեճերի շրջանակից դուրս չգալ, չփորձեք աշխարհին այդ ուղեծրից դուրս նայել»։

Այն պահին, երբ Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների զարգացման իրական հնարավորություններ են նշմարվում(Իրանում…

Posted by Արման Բաբաջանյան / Arman Babajanyan on Thursday, April 29, 2021