ՌԴ-ում փոխվել է օտարերկրացիների աշխատանքի ընդունման կարգը. ԳԱԼԱ

ՌԴ-ում փոխվել է օտարերկրացիների աշխատանքի ընդունման կարգը. ԳԱԼԱ
ՌԴ-ում փոխվել է օտարերկրացիների աշխատանքի ընդունման կարգը. ԳԱԼԱ

ԳԱԼԱ  2015 թ. հունվարի 1-ից ՌԴ-ում փոխվել է օտարերկրացիների աշխատանքի ընդունման կարգը: Մուտքի արտոնագրերից ազատ երկրների միգրանտների վրա այլեւս չի տարածվի օտարերկրացիների համար սահմանված քվոտավորման կարգը:  Միեւնույն ժամանակ, փորձագետները մտահոգված են, որ արտոնագրի նոր մեխանիզմը պահանջարկ չի վայելի բարձր վճարների պատճառով: Համաձայն նոր կանոնների, օտարերկրացիները, ովքեր օգտվում են առանց վիզայի մուտքի իրավունքից,  Ռուսաստանում կարող են […]

ԳԱԼԱ  2015 թ. հունվարի 1-ից ՌԴ-ում փոխվել է օտարերկրացիների աշխատանքի ընդունման կարգը: Մուտքի արտոնագրերից ազատ երկրների միգրանտների վրա այլեւս չի տարածվի օտարերկրացիների համար սահմանված քվոտավորման կարգը:  Միեւնույն ժամանակ, փորձագետները մտահոգված են, որ արտոնագրի նոր մեխանիզմը պահանջարկ չի վայելի բարձր վճարների պատճառով:

Համաձայն նոր կանոնների, օտարերկրացիները, ովքեր օգտվում են առանց վիզայի մուտքի իրավունքից,  Ռուսաստանում կարող են աշխատել առանց մտահոգվելու, որ քվոտայի գերազանցման պատճառով աշխատանքի թույլտվության մերժում կստանան: Նրանք պարզապես պետք է մեկ ամսվա ընթացքում աշխատանքի արտոնագիր ձեւակերպեն:

Փոփոխությունները վերաբերում են ԱՊՀ երկրների աշխատանքային միգրանտներին`բացառությամբ Բելառուսի, Ղազախստանի եւ Թուրքմենստանի:  Նոր կանոններից կարող են օգտվել  Աբխազիայի եւ Հարավային Օսիայի բնակիչները:

Այսպիսով, նվազագույն գումարը, որ օտարերկրացին պետք է մեկ ամսվա ընթացքում վճարի Մոսկվայում աշխատելու իրավունքի ձեռք բերման համար, մոտ 12.000 ռուբլի է: