Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան տան դիմաց հայկական երգ ու պարի ներքո ցույց է անցկացվում

Նիդերլանդներում հայ երիտասարդները, համայնքի ներկայացուցիչները հայ-ադերբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին հակառակորդի ագրեսիվ քաղաքականության դեմ ցույց են անում Ադրբեջանի դեսապանատան դիմաց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հավաքվածները ծածանում են Հայաստանի դրոշը, բաց թողնում կարմիր, կապույտ, ծիրանագույն ծուխ:

Posted by Vartan Manoukian on Saturday, July 18, 2020

Հայերը բարձրախոսով նիդերլանդական հանրությանը ներկայացնում են տարբեր ժամանակներում Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության, գործողությունների մասին:

«Ինչպես 90-ականներին ծնի բերեցինք քո հորը և Արցախը փրկեցինք, նույնն կերպ էլ քեզ ենք ծնկի բերելու, Ալիև»,-ասաց երիտասարդներից մեկը:

Հավաքվածները Հայաստանի դրոշներն են ծածանում հայկական երաժշտության ներքո, պարում, երգում, վանկարկում՝ «Հայաստան», «Արցախ», «Ալիև՝ դիկտատոր»:

Քիչ ավելի հեռու տեսանելի են նաև ադրբեջանական դրոշները: