Հայկ Սարգսյանի տեղեկությամբ, եղբորը` Նարեկ Սարգսյանին` Ֆրանկլին Գոնսալեսին, չեն արտահանձնի

Հայկ Սարգսյանի տեղեկությամբ, եղբորը` Նարեկ Սարգսյանին` Ֆրանկլին Գոնսալեսին, չեն արտահանձնի
Հայկ Սարգսյանի տեղեկությամբ, եղբորը` Նարեկ Սարգսյանին` Ֆրանկլին Գոնսալեսին, չեն արտահանձնի

Սերժ Սարգսյանի եղբորորդու` Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը շարունակվում է:

Ինչպես տեղեկացնում է Factor.am-ը, այսօր կհարցաքննվեն գործով անցնող վկաները: Նախքան դատական նիստի մեկնարկը, Հայկ Սարգսյանը պատասխանելով լրագրողների հարցերին ասաց, որ իր հայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը գտնվում է արտերկրում` բուժման նպատակով:

Անդրադառնալով եղբոր արտահանձնմանը ասաց, որ իր տեղեկությամբ, Չեխիայի արդարադատության նախարարը համաձայնություն չի տվել Նարեկ Սարգսյանի արտահանձնման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու ու պահելու համար: Վերջինս, հիշեցնենք, հուլիսի 11-ին կալանավորվել էր, իսկ սեպտեմբերի 10-ին 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել: