Ղարաբաղում զինվոր է մահացել

Հերթական ողբերգական դեպքն է գրանցվել բանակում: 

Այսօր ժամը 12:30-ի սահմաններում ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Նարեկ Ժորիկի Հովսեփյանը:

Այս մասին տեցեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Ըստ հաղորդագրության, դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Նարեկ Ժորիկի Հովսեփյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,-գրված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

© Medialab.am