Զոհ եւ վիրավոր՝ ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով. Արցախի ՆԳՆ

ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը տեղեկացնում է.

«Մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում, «Խայփալու» կոչվող տեղանքում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով ՆԳՆ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ծառայողների շրջանում կա զոհ և վիրավոր։

Դեպքի մասին մանրամասներ կհրապարակենք ավելի ուշ»։