Բոլորը շատ լավ պատկերացնում են, թե ում մասին է խոսքը. Վանեցյանը՝ սևազգեստ անձանց մասին. Տեսանյութ

Բոլորը շատ լավ պատկերացնում են, թե ում մասին է խոսքը. Վանեցյանը՝ սևազգեստ անձանց մասին. Տեսանյութ
Բոլորը շատ լավ պատկերացնում են, թե ում մասին է խոսքը. Վանեցյանը՝ սևազգեստ անձանց մասին. Տեսանյութ

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը վերահաստատում է նախկինում արած այն հայտարարությունը, որ բոլորը շատ լավ պատկերացնում են, թե ում մասին է խոսքը, երբ խոսում ենք սևազգեստ անձանց մասին։

Այսօր լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանը նշեց, որ Ոստիկանությունն այդ անձանց հայտնաբերելու մասով համապատասխան գործողություններ է իրականացնում։ Այլ մանրամասներ նա չփոխանցեց: Հիշեցնենք, որ Կառավարության հունիսի 6-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուժային կառույցների ղեկավարներին հանձնարարել էր հայտնաբերել և չեզոքացնել հասարակական կարգը խախտող անձանց, ովքեր հիմնականում սևազգեստ են։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում