Ադրբեջանի արտգործնախարարը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բրյուսելում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկացնում է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը:

Բայրամովի եւ Ստոլտենբերգի հանդիպումը կայացել է Ադրբեջանի արտգործնախարարի՝ Բրյուսել կատարած այցի շրջանակներում։

ՆԱՏՕ-ի կողմից տարածված մամուլի հաղորդագրության համաձայն՝ հանդիպումը տեղի է ունեցել  մամուլի համար փակ ռեժիմով: