Ղարաբաղյան հարցի կարգավորումը` բացառապես խաղաղ ճանապարհով. Նալբանդյան-Քլինթոն հանդիպումը Վաշինգտոնում

Ղարաբաղյան հարցի կարգավորումը` բացառապես խաղաղ ճանապարհով. Նալբանդյան-Քլինթոն հանդիպումը Վաշինգտոնում
Ղարաբաղյան հարցի կարգավորումը` բացառապես խաղաղ ճանապարհով. Նալբանդյան-Քլինթոն հանդիպումը Վաշինգտոնում

Մայիսի 19-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հարաբերությունների տարբեր բնագավառներին վերաբերող հարցերի լայն շրջանակ, տնտեսական փոխգործակցության զարգացման եւ ընդլայնման հնարավորությունները, Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների դրական ընթացքը, տարածաշրջանային հարցեր: Այդ մասին տեղեկացնում է ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունը:

«Միացյալ Նահանգների ու Հայաստանի միջեւ գոյություն ունեն այնպիսի բազմաբնույթ կապեր, որոնք սկսվում են քաղաքականությունից եւ հասնում մինչեւ անձնական հարաբերություններ եւ ավելին, ինչը մեզ համար շատ կարեւոր է: Մենք մեծ նշանակություն ունեցող հարցեր ենք քննարկելու, եւ ես ակնկալում եմ, որ մենք կշարունակենք մեր այդ կարեւոր երկխոսությունը»,-ըստ հաղորդագրության ասել է Քլինթոնը:

Հանդիպման ընթացքում Հիլարի Քլինթոնը ասել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով, նա նշել է, որ ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակելու է իր լիակատար աջակցությունը հակամարտության կողմերի միջեւ համաձայնությունների ձեռք բերմանը եւ հիմնախնդրի հանգուցալուծմանը:

© Medialab.am