«Սա այն է, ինչ կոչվում է ինքնաոչնչացում». Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Իմ պատկերացմամբ, որևէ երկրում քաղաքական մեծամասնությունը, այլ կերպ ասած՝ իշխանությունը, պետք է զուսպ ու հավասարակշռված լինի, իր գործունեության ընթացքում զերծ լինի էմոցիաներից և պահի ազդեցության տակ որոշումներ կայացնելուց:

Իշխանությունը պետք է հարգանք ունենա այլակարծության նկատմամբ և ցուցաբերի հանդուրժողականություն:

Մեծամտությունը, թվացյալ հզորությունը, անպարտելիության սինդրոմով տառապելը կործանել է բոլորին, և այս հարցում բացառություններ չեն լինում:

Սա այն է, ինչ կոչվում է ինքնաոչնչացում»: