Մեկ օրում կորոնավիրուսով վարակակիրների թիվը աճել է 125-ով․ Կա մահվան դեպք

‘Nork’ Infectious Clinical Hospital of Yerevan works overwhelmed during these days due to Coronavirus cases in Armenia

Առողջապահության նախարարության հրապարակած տվյալների համաձայն, մայիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսով հաստատված դեպքերի քանակը ավելացել է 125-ով․ ընդհանուր վարակվածների թիվը Հայաստանում կազմում է 2273։

Այսօր ժամը 11։00-ի դրությամբ տվյալներն այսպիսի են՝

Վարակվածներ – 2273 (+125)
Բուժվածներ – 1010 (+33)
Բուժվողներ- 1227 (+117)
Մահվան ելքեր – 33
Ընդհանուր թեստ- 23142 (+965)
Այլ հիվանդությամբ մահ – 3 (+1)