Ազատամարտիկները Ազատության հրապարակում հանրահավաքի են դուրս գալու

Ազատամարտիկները Ազատության հրապարակում հանրահավաքի են դուրս գալու
Ազատամարտիկները Ազատության հրապարակում հանրահավաքի են դուրս գալու

Ազատամարտիկները շարունակում են արտոնություններ պահանջել կառավարությունից եւ իրենց պահանջը մտադիր են վաղը չէ մյուս օրը բարձրացնել Ազատության հրապարակում իրենց նախատեսած հանրահավաքի ժամանակ:

 Նրանք նաեւ պնդում են ՝պատերազմին մասնակցած կամավորներին օրենքով կարգավիճակ պետք է տան: «Օրենքով մինչ այժմ կար մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակի հետ կապված արտոնություն: Մեր ընդհանուր պայքարի նպատակը նյութական արտոնություններ տալն է»,- այսօր «Հայացք» ակումբում ասաց ազատամարտիկ Մհեր Մազմանյանը: Ռուդիկ Ներսիսյանն էլ ազատամարտիկների անունից մի հարց բարձրացրեց. «Եթե նույն հայն է, նույն զոհն է, նույն հաղթանակը… ինչպես է ստացվում  է, որ մեկը կարող է սանատորիա գնալ, Պրահայում տուն ստանալ, պատվավոր քաղաքացու կոչում, այն դեպքում, երբ պաշտպանել է Ռուսաստանի, Գերմանիայի, Լեհաստանի հողը: Բայց եթե  ազատամարտիկը պաշտպանել է Հայաստանի  հողը, ոչ մի բանի արժանի չէ, ի՞նչն է պատճառը»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/06/14/254831/