Ո՞ւմ հաշվին է թոշակ ու աշխատավարձ բարձրացնում Սերժ Սարգսյանը

Ո՞ւմ հաշվին է թոշակ ու աշխատավարձ բարձրացնում Սերժ Սարգսյանը
Ո՞ւմ հաշվին է թոշակ ու աշխատավարձ բարձրացնում Սերժ Սարգսյանը

Օրերս լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի՝ սոցիալ-տնտեսական բարեփոխումների, մասնավորապես՝ թոշակի ու աշխատավարձի բարձրացման մասին հնչեցրած հայտարարությունը տարակուսանք է առաջացրել մտավորականների շրջանում:

«Առավոտ»-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը հարց բարձրացրեց, թե ո՞ւմ հաշվին է Սերժ Սարգսյանը հունիս ամսից շեշտակի բարձրացումներ կատարելու, երբ 2013 թվականի պետական բյուջեն արդեն հաստատված է, ու ընթացիկ որեւէ բարձրացում նախատեսված չէ: Հիշեցնենք, որ նախագահն իր հանրահայտ մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծեց նաեւ, որ բարձրացումների մասին դիտավորյալ չի խոսել նախընտրական շրջանում, որպեզի այն չընկալվի ընտրակաշառք: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի այս խոստմանը՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանն ասաց. «Աշխարհի ոչ մի երկրում նախընտրական ծրագրի ժամանակ հնչեցրած դրույթները չեն կարող դիտվել որպես կաշառք: Եթե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր քարոզարշավի ժամանակ հայտարարում է, որ միջին խավի համար համապատասխանաբար պետք է իջնեն հարկերի մի քանի տեսակներ, դա ի՞նչ է՝ կաշա՞ռք է: Եթե էդպես վերցնենք, մարդկային հարաբերություններում եթե մեկը մյուսին որեւէ բան է խոստանում, կաշա՞ռք պետք է դիտել: Ո՞նց կարելի է նախընտրական քարոզարշավի ժամանակ չհայտարարել որեւէ ծրագրի մասին եւ ասել՝ դա կոռուպցիա կդիտարկվի. ես դա չեմ պատկերացնում: Հայաստանի նման ապահով երկրում, որտեղ քաղաքական գործընթացները միշտ բուռն են ընթացել, չի կարելի ասել, որ որեւիցե քարոզչություն կամ որեւէ ծրագրի ներկայացում անբարոյականություն է կամ կոռուպցիոն երեւույթներ է իր մեջ պարունակում»:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/03/27/220320/