ԱԺ հանրապետական խմբակցության պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը մեկ միլիարդ դոլար է գնահատում իր բարի համբավին «Հայկական ժամանակ» օրաթերթի կողմից հասցված վնասը։
Այդ մասին փետրվարի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայրապետյանը:
Նա նշել է, որ օրաթերթը հոդված է տպագրել է այն մասին, թե ինքը զենքի եւ թմրանյութերի առեւտրով է զբաղվում, եւ անցնում է ՌԴ-ում հարուցված քրեական գործերով, ինչը ըստ պատգամավորի հարինվածք է։
Հիշեցնենք, որ Հայրապետյանը եւ եւս երկու հանրապատական պատգամավորներ, (Լեւոն Սարգսյանը եւ Սամվել Ալեքսյանյանը) դատարան հայց են ներկայացրել «ՀԺ»-ի կողմից հրապարակված նյութի կապակցությամբ, որտեղ նշվում էր, թե ՌԴ-ում հարուցված մի շարք քրեական գործերում հիշատակվում է նաեւ այդ նրանց անունները:
Պատգամավորները «Հայկական ժամանակից» պահանջել են յուրաքանչյուրին վճարել 2-ական միլիոն դրամ: Ասուլիսի ժամանակ Հայրապետյանը նշել է, թե չնայած ինքը իրեն հասցված բարոյական վնասը գնահատում է մեկ միլիարդ դոլար, սակայն, ավելի համեստ գումար է պահանջել` հաշվի առնելով թերթի սուղ ֆինանսական հնարավորությունները:
© Medialab.am