Ռուսամետ գրոհայինները հանձնեցին կործանված Բոինգ 777-ի սեվ արկղերը Մալազիայի պատվիրակությանը

Ռուսամետ գրոհայինները հանձնեցին կործանված Բոինգ 777-ի սեվ արկղերը Մալազիայի պատվիրակությանը
Ռուսամետ գրոհայինները հանձնեցին կործանված Բոինգ 777-ի սեվ արկղերը Մալազիայի պատվիրակությանը

Ռուսամետ անջատողականները քիչ առաջ հանձնեցին Մալազիայի ներկայացուցիչներին իրենց հսկողության տակ գտնվող տարածքում կործանված Բոինգ 777 Մալազիական ավիաուղիների ինքնաթիռի սեվ արկղերը:

Արկղերի հանձնումը տեղի ունեցավ Դոնեցկում տեղի ժամանակով 1.10 –ին շրջկենտրոնի ադմինիստրատիվ շենքում:

Անջատողականների առաջնորդները առիթը օգտագործեցին կրկին շեշտելու, որ ինքնաթիռը կործանել է Ուկրանիական բանակը:

Հիշեցնենք՝ ողբերգությունը տեղի է ունեցել հուլիսի 17-ի երեկոյան ռուս – ուկրաինական սահմանին: Վթարի է ենթարկվել «Մալազիական ավիաուղիներ»-ին պատկանող մարդատար ինքնաթիռը: Վթարը տեղի է ունեցել Դոնեցկի շրջանում, որտեղ ներկայումս թեժ մարտեր են ընթանում: Ամստերդամից Կուալա Լումպուր թռչող օդանավում, ճշտված տվյալներով, եղել է 283 ուղևոր, ևս 15-ը՝ սպասարկող անձնակազմի անդամներ:

Վահե Ներսեսյան

Լուսանկարը ՝ Christopher Miller

© Medialab.am