Ոստիկանությունում հաղորդում է ստացվել Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձի մասին. «Ազատություն»

Հայաստանի ոստիկանությունից հաստատում են, որ հաղորդում է ստացվել վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին իր տան մերձակայքից առևանգելու փորձի մասին։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Իրավապահ կառույցի փոխանցմամբ՝ անհրաժեշտ գործողություններ են իրականացվում։ Գործը փոխանցվում է Քննչական կոմիտե։