Մի շարք խախտումներ են արձանագրվել բենզալցակայաններում

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կրկնայցեր է կատարել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում: Մի շարք խախտումներ են արձանագրվել բենզալցակայաններում: Մասնավորապես՝ թերի են լրացված եղել ջերմաչափման գրանցամատյանները, բացակայել են ախտահանիչները, սպասարկումն աշխատակիցների կողմից իրականացվել է առանց դիմակների:

Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը: