Հետազոտությունը պարզել է, որ դելտա շտամից մահերի կանխարգելման գործում ԱստրաԶենեկա և Պֆայզեր պատվաստանյութերը հավասարապես արդյունավետ են․ Թորոսյան

Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Պատվաստանյութերը կանխարգելում են մահացությունը նաև կորոնավիրուսի դելտա շտամից:

Վերջերս Շոտլանդիայում իրականացված հետազոտությունը, որին մասնակցել է 1.5 մլն մեծահասակ, պարզել է, որ կորոնավիրուսի դելտա շտամից մահերի կանխարգելման գործում ԱստրաԶենեկա և Պֆայզեր պատվաստանյութերը հավասարապես արդյունավետ են:

Պատվաստանյութերի արդյունավետությունը դելտա շտամից մահացությունից պատվաստման 2 դոզան ստանալուց 14 օր հետո 90% է Պֆայզերի դեպքում և 91%՝ ԱստրաԶենեկայի դեպքում:

Հետազոտության մանրամասները` https://www.nejm.org/doi/full/10.1056/NEJMc2113864»։

Нет описания фото.